Իրանի 13-րդ վարչական շրջանի ղեկավար Ռահմանզադեն վարակվել է կորոնավիրուսով
Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես հայտնել է, որ Իրանի 13-րդ վարչական շրջանի ղեկավար Ռահմանզադեն վարակվել է կորոնավիրուսով:
«Մոտ մեկ ժամ առաջ հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջանի ղեկավար` Ռահմանզադեի, կորոնավիրուսով վարակված լինելը: Լուրը հայտարարել է քաղաքապետ Հանաչին:
Լուսանկարներում Ռահմանզադեն Թեհրանի քաղաքային Խորհրդի` Ավագանու նիստի ժամանակ և Խորհրդի նախագահ` Ռաֆսանջանիի հետ հանդիպելիս:
Աղոթենք բոլոր վարակակիրների փրկության համար»,- գրել է Դավուդյանը՝ կից հրապարակելով դիմակով Ռահմանզադեի լուսանկարը: