6101 դիտում
15:10 17-02-2020
Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող ճամփորդանավում ևս 99 մարդ Է վարակվել կորոնավիրուսով
Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավում Covid-19 կորոնավիրուսով վարակում Է հայտնաբերվել եւս 99 մարդու մոտ: Այդ մասին ասված Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության` փետրվարի 17-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդպիսով՝ ճամփորդանավում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 454-ի: Վարակվածների նոր խմբում կա 43 ճապոնացի, մնացածների քաղաքացիությունն առայժմ չի ճշտվում: Ինչպես նշում Է NHK հեռուստաալիքը, մինչ այժմ բժիշկները ճամփորդանավում կորոնավիրուսի առկայությունն ստուգել են ավելի քան 1700 մարդու մոտ:
Մի շարք դեպքերում վարակվածների մոտ հիվանդության ախտանշանները չեն դրսեւորվում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Իտալիան ձեռնամուխ են եղել իրենց քաղաքացիների տարահանմանը, որոնք երկշաբաթյա կարանտին են անցել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում կանգնած Diamond Princess ճամփորդանավում: Տարահանման պարտադիր պայման Է կորոնավիրուսի բացասական թեստը: Ամերիկացիներին, որոնց թիվը նավում եղել Է ավելի քան 400, հայրենիք կտանեն Kalitta Air-ի վարձաչվերթներով: Նրանց բոլորին կտեղափոխեն ամերիկյան ռազմակայաններ, որտեղ նրանք պետք Է դարձյալ երկշաբաթյա կարանտին անցնեն:
Միեւնույն ժամանակ ճապոնացի բժիշկները հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի՝ հանրանավում գտնվող 40-ից ավելի քաղաքացիների մոտ:
Ինչպես հայտարարել Է ԱՄՆ-ի Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, նրանք բուժընթաց կանցնեն Ճապոնիայի բուժհիմնարկներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
7588 դիտում
13:32 11-03-2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին ու կարանտինի մեջ գտնվողները կանցնեն կրկնակի թեստավորում
Այս բաժնից
1294 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1165 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1222 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա