211652_close_icon
views-count2744 դիտում article-date 15:22 03-10-2021

Այսօր Արմեն Ջիգարխանյանը կդառնար 86 տարեկան

News.am-ը գրում է. Ջիգարխանյանին անվանել են ռուսական կինոարտադրության մեջ ամենանկարահանվող արտիստներից մեկը։ Նա խորհրդային կինոյի լեգենդ է, որի աշխատանքներով սերունդներ են մեծացել։

Տասնամյակներ շարունակ նրան տառացիորեն աստվածացնում էր հանդիսատեսը, ռեժիսորները փորձում էին ստանալ նրա դերը, իսկ քննադատները նշում էին բարձր վարպետությունը։

Արմեն Ջիգարխանյանն ինքն իրեն համարում էր դերասանական մասնագիտության համար ստեղծված, թեեւ միանգամից չէր հայտնվել թատրոնում եւ էկրանին։

Հետխորհրդային տարածքում, թերեւս չկա մեկը, ով չէր իմանա նրա անունը եւ նրա մասնակցությամբ ֆիլմերը․․․ «Անորսալի վրիժառուները», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Տղամարդիկ», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», - ամբողջը հնարավոր չէ թվարկել․․․

Ծնունդդ շնորհավոր, Արմեն Բորիսովիչ։ Ձեր կարիքը զգում ենք...

Նմանատիպ նյութեր