211652_close_icon
views-count12103 դիտում article-date 22:11 09-08-2024

«Ծնունդդ շնորհավոր, Էրի՛կ ջան, հավերժ մնացիր 19 տարեկան». 44-օրյա պատերազմում զոհված Էրիկն այսօր կդառնար 23 տարեկան

44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանն այսօր կդառնար 23 տարեկան:
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եղիազարյան Էրիկն այսօր կդառնար 23 տարեկան։ Նա զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Ջրականում։

Միշտ ցանկացել եմ գրել ու պատմել Էրիկի մոր՝ տիկին Անուշի մասին, ով ամեն օր պայքարում է, ամեն օր պատասխան է պահանջում, թե ինչու իր որդուն տարան մի պատերազմ, որը չէին էլ պատրաստվում հաղթել, ինչո՞ւ հրամայեցին կռվել հայրենի հողի համար, բայց այդ հրաման տվողներն այն երբեք հայրենիք չէին համարել։

Տիկին Անուշի կյանքն էլ, շատ մայրերի պես, 180 աստիճանով փոխվեց 20 թվականի սեպտեմբերից հետո։ Բայց ինքը պայքարում է հանուն այս երկրի, այս հողի ու ջրի։ Պայքարում է, որ մյուս մայրերը որդի չկորցնեն։ Ինքը Էրոյի մայրն ա ու դրանով ամեն բան ասված է։

Ծնունդդ շնորհավոր, Էրի՛կ ջան։ Հավերժ մնացիր 19 տարեկան։ Խունկ ու խոնարհում վառ հիշատակիդ»։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր