211652_close_icon

Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան. նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ. Արմեն Սարգսյան

views-count1036 դիտում article-date 11:16 17-04-2024
Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Որպես ժողովրդի կողմից սիրված,  արարող, բանիմաց ու սրտացավ ղեկավար,  հայրենասեր ու հայասեր գործիչ, նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ և մեր ժողովրդի հիշողության մատյանում։
Կարեն Դեմիրճյանի հետ տարիների ընթացքում բազմաթիվ անմոռաց  հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել, որոնց մասին  ջերմ հիշողություններ ունեմ»:

Նմանատիպ նյութեր