211652_close_icon
views-count27124 դիտում article-date 18:08 01-10-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու Volkswagen Vento-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Հրազդան քաղաքի Հայֆիդայիններ փողոցում՝  «Մարի»  սուպերմարկետի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 64-ամյա Մանվել Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի և 65-ամյա Արաքսյա Վ.-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen–ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նուն վաշտի ավագ հետաքննիչ   Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր