108648 դիտում
22:13 11-10-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Jeep Grand Cherokee-ն ու մոլիբդենով բարձված КамАЗ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մարտունու հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափեխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափեխվել է Երևան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում, իսկ КамАЗ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում։ Jeep-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ նրա վրա տեղադրված գազաբալոնը բախման տեղից մոտ 50 մետրից ավելի շպրտվել է։
Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի և ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածմերն ասում էին, որ Jeep-ի վարորդն ու ուղևորը ամուսիններ էին և մահացածը կինն է եղել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)