211652_close_icon
views-count72701 դիտում article-date 17:07 30-09-2021

Գյումրու Հին թաղերից Ավզնոցի բնակիչներն ասում են. մեր Մարտունի նախաձեռնությամբ անբարեկարգ վայրը վերածվեց արցախյան պատերազմում նահատակված Ավզնոցի թաղամասի հերոսների անվան պուրակի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, Գյումրիում հիմնական խոսակցությունների թեման է դարձել «մեր Մարտունը», «մեր Մարտուն էս արեց», «մեր Մարտունի նախաձեռնությամբ» և այլն։ 

Պատճառը Գյումրիում բնակվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հերթական նախաձեռնությունն էր, որը գալիս է ապացուցելու, որ եթե գնահատում ես հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոս զինվորին, արժևորում ես հերոսածին մայրերին, ուրեմն դու առաջնորդվում ես մեծն Սևակի մարդ կոչվելու սկզբունքով։ Այդ մասին ասում էին SHAMSHYAN.com դիմած մեծ թվով գյումրեցիներ։

1993 թվականի Ավզնոց թաղամասում տեղադրվել էր հուշարձան՝ ի հիշատակ 88-ի երկրաշարժի զոհերի։ Հիմա արդեն այն այլ խորհուրդ է ստացել. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ այդ հուշարձանի ողջ տարածքը, որը դարձել էր անբարեկարգ մի անկյուն, հիմնովին վերանորոգվել է։

1 ամիս շարունակ 24-ժամյա ռեժիմով թաղամասի բնակիչները՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ, Մ. Գրիգորյանի և Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ բարեկարգեցին ու տեսքի բերեցին հիշատակի այդ վայրը։ Հիմա արդեն այն վերածվել է արցախյան պատերազմի հերոսներին նվիրված պուրակի։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում թաղամասի բնակիչները ասում էին. «Մեկ ամիս առաջ իմացանք, որ Մարտուն Գրիգորյանը, ում Գյումրիում ավելի շատ ասում են «մեր Մարտուն», հանդես է գալիս նախաձեռնությամբ, որպեսզի Գյումրու ամենահին թաղամասերից մեկում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանի տարածքը ոչ միայն կարգի բերվի, այլ նաև այն վերածվի արցախյան առաջին ու 44-օրյա պատերազմների զոհվածների պուրակի։ Մեկ ամիս շարունակ 24 ժամ աշխատանքներ էր կատարվում։ Անկեղծ ասած, միայն մի քանի բեռնատար աղբ տեղափոխվեց։ Սկսվեց շինարարական բումը, իսկ այն մեծ գումարներ էր պահանջում, իսկ թաղամասի բնակիչներս հաստատ ի վիճակի չէինք այդ բեռի տակից դուրս գալ, եթե չլիներ նախաձեռնության հեղինակը։

Հիմա արդեն այն հիմնովին տեսքի է բերվել և մեր թաղամասի համար դարձել է սրբատեղի, և զոհվածների ծնողները, բարեկամներն ու ընկերները գրեթե ամեն օր այցելում են այդ վայրը՝ որպես մխիթարանքի վայր»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր