Տիգրան Ավինյանի խիստ հանձնարարականը Աջափնյակի թաղապետին․ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակի խաչքարի ու պուրակի տարածքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը վերացվում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 27-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է տիրում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 171 բազմահարկ շենքի բակում, որտեղ «Վեոլիա Ջուր»-ը աշխատանքները անավարտ թողնելով՝ գործը գլուխ չէր բերում, ինչի հետևանքով էլ վնասված կոյուղատարից կեղտաջուրը տևական ժամանակ դուրս էր գալիս՝ տարածվում փողոցով մեկ, հասնելով անգամ նշված հասցեում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոսների հիշատակին տեղադրված խաչքարի և բացված պուրակի տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և հրատապ կարգով խնդիրը լուծելու համար նշված հասցե է ժամանում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը, և արդեն հաջորդ օրը թաղապետարանը, չսպասելով «Վեոլիա Ջուր»-ի ժամանմանը, սեփական միջոցներով օրերի ընթացքում գործը առաջ է տանում։
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արդեն աշխատանքները մեծ թափով ընթանում են վարչական շրջանի ղեկավար Ս․ Սարգսյանի գլխավորությամբ, և մեկ-երկու օրից խնդիրը հիմնովին կվերանա։
Ճիշտ է, «Վեոլիա Ջուր»-ն էլ իր կողմից թաղապետարանին է տրամադրել հատուկ, ավելի որակյալ տրամագծով մեծ խողովակաշար, որի մեծ մասը արդեն թաղապետարանի աշխատակիցները անցկացրել են։
Փոխվել է նաև նախկին վայրում անցկացված սովետական տարիներին եղած գիծը, սակայն ամբողջությամբ քայքայված ու վնասված կոյուղատարը փակվել է։
Նոր գցած գծի համար թաղապետարանից խոստանում են ու երաշխավորում, որ այն 70 տարուց ավելի կօգտագործվի, եթե, իհարկե, արտաքին միջամտություն չարվի, այն է՝ բնակիչը չփորձի այդ հատվածում փորման աշխատանքներ իրականացնել։
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանին, Աջափնյակի ղեկավար Ս․ Սարգսյանին, նաև «Վեոլիա Ջուր»-ին, որ վերջապես թե՛ շենքի բակը, թե՛ հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի ու պուրակի տարածքը ազատվում են գարշահոտից։
Տեղում թաղապետարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքապետի հանձնարարականով հատվածը ասֆալտապատվելու է, իսկ ամբողջ տարածքը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի կողմից հատուկ քիմիկատներով ու նյութերով լվացվելու է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022 թվականի հուլիսի 30-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 171 հասցեում գտնվող շենքի բակում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված , լեգենդ դարձած հերոսներ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի, կամավորական Արտակ Մարգարյանի, ժամկետային զինծառայողներ Գևորգ Օթարյանի և Վահե Կարապետյանի հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացումը:
Անցել է արդեն 3 տարի, և այդ վայրը թե՛ հերոսածին մայրերին, թե՛ արցախյան բոլոր պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողների, ընկերների համար դարձել է սրբության սրբոց. հաճախ այցելում են այնտեղ, ծաղիկներ խոնարհում խաչքարին։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ էր այդ հերոս տղաների հիշատակը հավերժացնող հարակից տարածքում տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Խաչքարի հետնամասում գտնվող շենքի բակով անցնող կոյուղատարը վնասվել էր ու ամբողջ կեղտաջուրն ու դրա հոտը ոչ միայն տարածվում էին շենքի բակում, այլ նաև հասնում այդ սուրբ տղաների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Ամբողջ խաչքարին հարակից վայրը պատված էին կեղտաջրով ու գարշահոտությամբ։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը արդյոք տեղյա՞կ էր, որ մեկ ամսից ավելի է իր ղեկավարած վարչական շրջանում ոչ ավել, ոչ պակաս իրենց կյանքը հանուն հայրենիքն նահատակած հերոսների խաչքարի տարածքը նման վիճակում է գտնվում։
Մի՞թե թաղապետը չի կարող կամ անզոր է «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որ գոնե այս հատվածում հրատապ խնդիրը վերացնեն, հակառակ դեպքում հանրությունը չի հավատա այս չինովնիկների այն խոսքերին, ովքեր խաչքարերի բացումների ժամանակ ասում են, թե «տղե՛րք, ձեզ բացակա չենք դնի, ձեր գործը անմահ է»։
Լուսանկարներն և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։