Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ վաճառաքի մենեջերը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել գծանշումներ կատարող աշխատակցին, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց գոտում․ բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100/6 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդան Գ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, նրան դեպքի վայրում իրենց հսկողության տակ են վերցրել տեղում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, իսկ Վարդան Գ․-ն, ով վրաերթի պատճառով մոտ 80-100 մետր շպրտվել էր, տեղում մահացել է:
Տարածքը պարեկները սահմանազատել են, իսկ «Nissan»-ը վրաերթից հետո անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնը, կոտրել ծառը ու հայտնվել դեպի Երևան ընթացող ճանապարհին, մասամբ հետիոտնի համար նախատեսված վայրում։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննոթյան, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը իր գործընկերների հետ նշված ճանապարհին կատարում էր գծանշումներ և անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնները պահպանել էին, տեղադրել էին բոլոր նշանները, իսկ հանդիպակաց երթևեկելի գոում, որտեղ նույնպես գծանշում էին իրականացնում, լուսային փարոսիկները միացված ծառայություն էին կատարում պարեկները ու եթե վարորդը, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, պահպաներ սահմանված արագությունը, ապա դեպքը տեղի չէր ունենա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Հայկ Ա․-ն աշխատում է «Որդան կարմիր Բայ Մալխասյան» ՍՊԸ-ում, որպես վաճառքի մենեջեր, իսկ մահացածը աշխատում էր «Ռեգիոն Ստրոյ Սերվիս» ՍՊԸ-ում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։