211652_close_icon
views-count57514 դիտում article-date 11:28 30-09-2021

Արաբկիր վարչական շրջանում բացվեց 44-օրյա պատերազմում և ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած արաբկիրցիների հիշատակի խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, խաչքարի բացման արարողություն էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի տեղադրման նախաձեռնությունը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանինն ու իր աշխատակազմինն էր։ Այս խաչքարը պետք է տեղադրվեր ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոս արաբկիրցիների հիշատակին, Արաբկիրի եկեղեցու բակում, սակայն այն տեղադրվեց արցախյան 44-օրյա պատերազմում և ապրիլյան քառօօրյա պատերազմում զոհված արաբկիրցի հերոսների անունով։

Խաչքարի օծման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը, այնուհետև մտավորական Սուրեն Սարգսյանը, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին։

Միջոցառմանը ներկա էին ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, պատգամավոր Հայկ Սարգսյանը, արաբկիրցիներ, Երևանի տարբեր վարչական շրջաններից ու մարզերից ժամանած հյուրեր, հոգևորականներ, մտավորականներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 351+
351+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր