Եթե զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք դա անպայման պետք է անենք. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող խստացումներին, ըստ որոնց քաղաքացիներն աշխատանքի գնալիս կա՛մ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կա՛մ պետք է ամսական 2 անգամ թեստավորվեն, ինչը վճարովի է: Վարչապետը ասաց, որ իրեն զարմացնում է այն, երբ հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար թեստավորման համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել:
«Մարդկանց համար ամենեւին որեւէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետեւ մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում ծախս անի, թե չանի»,- ասաց նա՝ հավելելով, որ 300 հազարից ավելի պատվաստումների դեպքում չունենք հիշատակման արժանի որեւէ բարդություն:
«Հաջորդ շեշտադրումը, որ փորձում են պատվաստման մեջ դավադրություն տեսնել. Կառավարությունն առաջինը ինքն է պատվաստվել: Այս դահլիճում բոլորը պատվաստված են, եթե չունեն հակացուցում: Ես ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված եմ: Եթե մենք, հակամարմինների հետ կապված, զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք դա անպայման պետք է անենք: Մենք այսօր կարողություններ ունենք օրական մինչեւ 10 հազար մարդու պատվաստել: Մենք հիմա եզրային վիճակում ենք եւ պետք է կոչ անեմ համաճարակային կանոնները պահել»,- ընդգծեց Փաշինյանը: