Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:
Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Այս նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացում: