211652_close_icon
views-count993 դիտում article-date 11:26 06-07-2022

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ: Նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է 23 հարց: Խորհրդարանը նախատեսում է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր