47286 դիտում
19:58 23-09-2021
Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում. փաստաբանը կասկածվում է շուրջ մեկ ժամ բանկի բնականոն աշխատանքը խոչընդոտելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի բաժնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապանում գործող բանկերից մեկի հաճախորդը բանկում բողոքել է բակնի աշխատանքներից, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել բանկի մասնաճյուղի կառավարիչի և աշխատակիցների հասցեին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ այդ հաճախորդը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Բ.-ն է, ով կասկածվում է շուրջ մեկ ժամ հասարակական կարգը խախտելու, բանկի աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Բ.-ն բանկում ներկայացել է որ ինքը փաստաբանների պալատի փաստաբան է:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Բ.-ին ոստիկանություն հրավիրելու ուղղությամբ:
Կատարվածի մասին ոստիկանությունում բացատրություն են տվել արդեն մասնաճյուղի կառավարիչն ու ոստիկանության ծառայողը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: