211652_close_icon
views-count28257 դիտում article-date 23:08 22-09-2021

44-օրյա պատերազմում զոհված Նիկողոսի փոքրիկ եղբայրը, ով օրեր առաջ է լույս աշխարհ եկել, հիվանդանոցից դուրս գրվեց. նրան տուն էին ուղեկցում հարազատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Վանաձոր» բժշկական  կենտրոնի բակում էին հավաքվել Արցախյան  44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի հարազատները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարազատները զոհված հերոսի եղբորը՝  փոքրիկ Նիկողոսին, ուղեկցեցին տուն: Փոքրիկն  այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Վանաձորի բժշկական կենտրոնում  լույս աշխարհ էր եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը:  

Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում։   2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 18-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, մարտի են բռնվել դեմ առ դեմ թշնամու դիվերսիոն խմբի հետ, լուրջ վնաս հասցնելով թշնամուն։ «Հետ նահանջ» հրաման են ստանում, որպեսզի քիչ զոհեր տան:   Ավաղ, մեր կողմից էլ են լինում զոհեր:

Զոհվում են հերոսաբար կռվող սպան և ժամկետային զինծառայող Նիկողոսը՝ անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։ 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր