15213 դիտում
18:14 10-02-2022
Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 10-ին, առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:
Ինչպես տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը, փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:
Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:
«Պատերազմից հետո մեր զոհված տղաների ընտանիքներում ծնվող փոքրիկները կյանքի շարունակականության և մեր լինելիության խորհրդանիշն են դառնում:
Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մշտապես լինելու այս ընտանիքների կողքին՝ ի նշան երախտագիտության իրենց տղաների թափած արյունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
19:03 07-04-2022
Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Միրումյանի եղբայրը
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
634 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1816 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից