211652_close_icon
views-count3292 դիտում article-date 20:08 07-03-2022

Այսօր լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Առաքելյանի եղբայրը` Արտակը

Այսօր լույս աշխարհ եկավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, ծնունդով Բռնակոթցի Արտակ Սեյրանի Առաքելյանի եղբայրը` Արտակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը:

«Շնորհավորում եմ ընկերոջս` Սեյրանին որդու ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ, որ փոքրիկ Արտակը լույս բերի ընտանիքին` շարունակելով հերոս եղբոր չապրած կյանքն ու իրականացնելով նրա չիրագործված երազանաքները:

Քո ծնունդով բոլորիս մեջ վերստին ապրելու ցանկություն արթնացրեցիր, փոքրիկ Արտակ, մեծացիր խաղաղ և անվտանգ երկնքի տակ»,- գրել է Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր