Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր Իսպանիայի մայրաքաղաքում ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ 2014/2015 մրցաշրջանի համար:
Այս տիտղոսը պորտուգալացու կարիերայում դարձավ չորրորդը: Այդ ցուցանիշով Ռոնալդուն պատմության ռեկորդ սահմանեց:
«Ստանալ չորրորդ «Ոսկե խաղակոշիկը»՝ մեծ պատիվ է իմ համար», ասել է Ռոնալդուն:
Մրցանակը շնորհվում է 1968 թվականից՝ ՈւԵՖԱ-ի անդամ հանդիսացող երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 35 խաղում 48 գոլի հեղինակ է դարձել: