«Տոտենհեմի» հարձակվող Հար Քեյնը մրցաշրջանի արդյունքներով ստացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Ոսկե Խաղակոշիկը»:
Անգլիայի առաջնության 38 խաղերում 22-ամյա հարձակվողը 25 գոլ է խփել` առաջ անցնելով Սերխիո Ագուերոյից («Մանչեսթեր Սիթի, 24 գոլ) և Ջեյմի Վարդիից («Լեսթեր», 24 գոլ):
Նշենք, որ Քեյնը դարձավ առաջին անգլիացին, որը արժանացավ պրեմիեր-լիգայի «Ոսկե խաղակոշիկին»` 1999/00 մրցաշրջանից ի վեր, երբ դա հաջողվեց Քևին Ֆիլիպսին: