Առաջին լիովին քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը վերադարձել է Երկիր. նավում եղել է 4 մարդ, այդ թվում՝ միլիարդատեր Այզեքմանը
Առաջին լիովին քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը վերադարձել է Երկիր։
Նավում եղել է 4 մարդ, այդ թվում՝ միլիարդատեր Այզեքմանը, որն ամբողջությամբ վճարել է առաքելության համար։ Դա պատմության մեջ տիեզերք լիովին ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի առաջին թռիչքն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով РБК-ն:
Crew Dragon տիեզերանավը, որը պատմության մեջ առաջին անգամ ուղեծիր Է հասցրել լիովին քաղաքացիական անձնակազմ, վայրէջք է կատարել Ատլանտիկայի ջրերում՝ բարեհաջող վերադարձնելով իր ուղեւորներին Երկիր: Այս մասին հայտնում է SpaceX-ը ։
«Բարի գալուստ Երկիր մոլորակ», - գրել է ընկերությունը Twitter-ում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Splashdown! Welcome back to planet Earth, @Inspiration4x! pic.twitter.com/94yLjMBqWt
— SpaceX (@SpaceX) September 18, 2021