Մենք չենք խոսում տոկոսների, մանդատների արդյունքների մասին, մենք պայքար չենք անելու խորտակվող նավում մանդատների համար, մենք պայքարելու ենք որպեսզի այդ նավը չխորտակվի. Արմեն Աշոտյան
Tert.am-ը գրում է. ՀՀԿ-ն վերջինն է քաղաքական դերակատարներից, որին կարելի է ուղղել Արթուր Վանեցյանի հետ համագործակցելու հարցի խնդիրը, որովհետև Արթուր Վանեցյանի հետ անձամբ համագործակցել են և՛ ներկա իշխանությունը և՛ ընդդիմադիր դաշտի մի շարք ներկայացուցիչներ: Հայաստանում չկա լուրջ քաղաքական դաշտում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ներկայացուցիչներ, որոնք չեն համագործակցել Վանեցյանի հետ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած նիստի մասին:
Նշենք, որ Աշոտյանը նիստից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:
«Ազնիվ խոսենք, այո, Արթուր Վանեցյանն այս իշխանության օրոք եղել է ԱԱԾ տնօրեն, սակայն նա գնաց, իսկ այս իշխանության ռեպրեսիվ, հակաօրինական, հակասահմանադրական գործելաոճը մնաց»,-ասաց նա և հարցին, թե ՀՀԿ-ի ամբողջ ներկայացուցիչներն են համաձայն եղել այս որոշմանը, պատասխանեց՝ ՀՀԿ-ն շատ բազմակարծիք կուսակցություն է:
Աշոտյանը մեկնաբանեց, որ որպես հաղթանակ դիտարկելու են այս «կապիտուլյանտ իշխանություններին» գահընկեց անելու ընտրական գործընթացը: «Մենք չենք խոսում տոկոսների, մանդատների արդյունքների մասին, մենք պայքար չենք անելու բիզնես դասի, այն է՝ մանդատներ խորտակվող նավում, մենք պայքար ենք տանելու, որպեսզի այդ նավը չխորտակվի: Հետևաբար, մեր թիմի մոտիվացաին պարզ ու ազնիվ է և շատ հիմնավորված»:
«Մենք հիմա կանգնած ենք մի մրցույթի առաջ, որտեղ ժյուրիի կարիք ունենք, մենք այս պայքարի մի մասնիկն ենք և ոչ թե դերակատարները ՀՀԿ-ի խնդիրը հինգ տոկոսը հաղթահարելը չէ, մենք այն հաղթահարել ենք 2008 թվականին, հետևաբար խնդիրն այն չէ՝ ՀՀԿ-ն կանցի, թե չէ, քանի մանդատ կունենա, խնդիրն այն է, թե ինչպես լավագույնս օգտագործել ՀՀ-ում առկա ընդդիմադիր քաղաքական դաշտի ներուժը, որը պետք է վերածվի հականիկոլական գործողություններ իրականացման և քաղաքական արդյունքի»,-շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։