5411 դիտում
22:58 05-11-2020
Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու մի քանի մեքենաներ են խոցվել, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա․ Արծրուն Հովհաննիսյան
[url=https://www.tert.am/am/news/2020/11/05/hovhannisyan/3436001?fbclid=IwAR2glthG1Ph67_KO3MbzwJ9xEvgBVoe8JznVA7oRmJdKxftCJHt_nlu9oYA]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ անել մեքենաներով և ճեղքում իրականացնել։ Խոցվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով նույնիսկ ամենաչնչին հաջողությունը գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են»,- նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մարտերը ռազմաճակատի տարբեր ուղղություններով շարունակվում են, բայց շատ ինտենսիվ չեն․ «Փոքր խմբերի դեմ մարտերն ունեն որոշակի բարդություններ, լայն հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը»։
Նմանատիպ նյութեր
3928 դիտում
17:14 09-11-2020
Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու ձեռնարկած գրոհը կասեցվել է. ՊՆ խոսնակ
7682 դիտում
13:16 09-11-2020
Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
1576 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1441 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան