211652_close_icon
views-count2486 դիտում article-date 20:38 18-09-2021

Տեսա՞ք, զգացի՞ք, որ բոլորդ էլ «ապրում ու պայքարում եք» ֆեյսբուքում. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Տեսա՞ք, զգացի՞ք, որ բոլորդ էլ «ապրում ու պայքարում եք» ֆեյսբուքում, բա առյուծ տղա կորցրած` որդեկորույս ծնողներն ու նրանց հարազատները դուրս եկան փողոց, բա դուք ու՞ր էիք, բա նրանց բերման ենթարկեցին, բա դուք ու՞ր էիք, տեսա՞ք գոնե, թե ովքեր կամ ով կանգնեց այդ մարդկանց կողքին, իհարկե չեք «տեսնի», որովհետև չեք ուզում տեսնել, ձերը անիմաստ գրելն ու քննադատելն ա, ոչ թե կոնկրետ գործողությունների գնալը, ընդդիմադիր պատգամավորը էլ առաջվանը չի, ընդդիմադիր պատգամավորը էսօր կանգնած ա իր ժողովրդի կողքին, բայց էդ ժողովուրդն էլ իր հերթին չպետք ա, քննադատի պատգամավորին:

«Պատիվ ունեմ» խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր կանգնած է հայ ժողովրդի կողքին, դրա վառ ապացույցը` վերը նշված խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի շտապ այցն էր ոստիկանական բաժանմուն: Մարդ` ով կանգնեց արժանապատիվ քաղաքացու կողքին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր