211652_close_icon
views-count19891 դիտում article-date 15:52 17-09-2021

Մինչ Ռոմանոս Պետրոսյանը կուրծք ծեծելով հայտարարում է, թե հանրապետությունում ոչ մի առողջ ծառ չի կտրվի, Երևան-Սևան ճանապարհին մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կուրծք ծեծելով հայտարարում է, թե հանրապետությունում 1 առողջ ծառ անգամ չի կտրվելու, իսկ կտրողը կամ կտրողները ենթարկվելու են ամենախիստ պատասխանատվության, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Սևան ընթացող 34-35 կմ հատվածում չգիտես ով կամ ովքեր ծառերի իսկական սպանդ են իրականացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քոքից կտրել են մոտ 40-45 տարեկան հսկայական առողջ բարդիներ, որոնք թափված են մնացել տեղում։ Գուցե ծառասպանները չե՞ն հասցրել իրենց սև գործն ավարտին հասցնել. չեն տեղափոխել կտրված կոճղերը։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունն ու տարածքային բաժնի ծառայողները հետևողականորեն կհայտնաբերեն բնության նկատմամբ սպանդ իրականացնողներին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր