55919 դիտում
11:12 22-11-2017
Մինչ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուրծք ծեծելով հայտարարում է՝ «Ոչ մի առողջ ծառ չի կտրվելու», Արաբկիրում օրը ցերեկով մոտ 30 մետրանոց ծառը «քոքից վերացրեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի կատարած թերի աշխատանքների մասին հրապարակումներ ենք կատարում, վերջինս ընկնում է ցայտնոտի ու կասկածամտության գիրկը և մեղադրում է լրատվամիջոցներին՝ պատվեր կատարելու մեջ:
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ծառերի էտման անվան տակ Արաբկիր վարչական շրջանում չգիտես որ «ծալապակասի» մտքով անցել է առողջ ծառը հիմքից վերացնել, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամեն անգամ, երբ մայրաքաղաքում հերթական ծառահատման մասին է բարձրաձայնվում, հայտարարում է, որ հանձնարարական է տվել քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի հետևողական լինեն ծառերի ապօրինի հատման դեպքերը կանխելու ուղղությամբ:
Մինչդեռ երեկ Արաբկիր վարչական շրջանում 30 մետրից ավելի երկարությամբ առողջ ծառը նույնիսկ ճկույթի փաչ չթողեցին:
Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ երբ նկատել են «Ֆրեշ» խանութների ցանցի առջև կատարված ծառահատմումը, ահազանգել են Արաբկիրի թաղապետարան, սակայն այնտեղից ոչ միայն չեն արձագանքել բնակիչների ահազանգերին, այլ ինչ-որ մի կաբինետային «բալգարկա» էլ պատասխանել է, թե նման բան հնարավոր չէ, ահազանգողների աչքին է երևացել:
Այստեղ են ասում՝ երևի թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որոշ մարդիկ ճկույտի չափ խելք անգամ չունեն:
Հուսով ենք, որ քաղաքապետ Տ. Մարգարյանն ու Արաբկիրի Ոստիկանությունը՝ ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, հետևողական կլինեն և կհայտնաբերեն ծառի սպանդի հեղինակին կամ հեղինակներին:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+