Մինչ Լոռու մարզում հայտնի որոշ օլիգարխներ կուրծք ծեծելով հայտարարում են բարեգործությունների մասին, WOMENS CORNER խմբի անդամներն իրական քայլի են դիմում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Վարդաբլուր համայնքում ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող և 5 անչափահաս երեխա ունեցող Քամալյանների ընտանիքին օգնելու համար գյուղապետ Ռուսլան Օհանյանը ֆեյսբուքուվ դիմել էր [color=#EF2929]WOMENS CORNER [/color]խմբին։
Հայկուհի Աբրահամյանի գլխավորությամբ մի քանի օրվա ընթացքում բարեխիղճ մարդկանց օգնությամբ հավաքվել էր մեծ քանակությամբ հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ուտելիք, մանկական սայլակներ, քաղցրավենիք և խաղալիքներ՝ երեխաների համար:
Գյուղապետն իր անձնական միջոցներով օգնել էր, որպեսզի հավաքված նվերները հասցվեն Երևանից Վարդաբլուր:
Ընտանիքի հայրը՝ Գագիկ Քամալյանը, ամաչեց տեսախցիկի առջև նկարվելուց, սակայն նշեց, որ տան ապրուստի գումարը հայթայթում է գերեզման փորելով և գյուղում այլ աշխատանքներ կատարելով: Իսկ մայրը՝ Մարինե Միրզոյանը, չկարողացավ զսպել արցունքները, երբ 5-12 տարեկան երեխաներին նվիրեցին նաև մանկական մահճակալ:
Ի դեպ, այնքան շատ էին օգնության պարագաները, որ մնացածը բաժանվեց գյուղի այլ կարիքավոր ընտանիքների ևս։
Խմբի անդամները, որի ղեկավարն է Տաթև Թորոսյանը, որոշել են լուծել նաև ձմռան վառելափայտի հարցը:
Ընտանիքն իր գոհունակությունն ու երախտիքի խոսքը հայտնեց և՛ [color=#EF2929]WOMENS CORNER[/color] խմբի անդամներին, և՛ գյուղապետին, ու բոլոր բարի մարդկանց՝ մարդասիրության ու անմնացորդ աշխատանքի համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի