19501 դիտում
11:26 29-10-2022
Սևանի ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին ծովագյուղցի 51-ամյա տղամարդու դանակահարությունը․ հայտնաբերվել են դանակահարողն ու հանցագործության գործիք՝ դանակը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ծովագյուղ գյուղի բնակիչ 51-ամյա Շահեն Խ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից։
Մինչ բժշիկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Սևանի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Շահեն Խ․-ին դանակով հարվածել է Սևան քաղաքի բնակիչ 18-ամյա Հովսեփ Թ-ն։ Ու Սևանի ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում, հոկտեմբերի 27-ին Հովսեփ Թ․-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Սևանի բաժին, ներկայացնելով նաև հանցագործության գործիք՝ դանակը։
Հովսեփ Թ․-ն ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կ․ Ավետիսյանի ուղեկցությամբ՝ տեղափոխվում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)