48313 դիտում
20:42 16-09-2021
Դանակահարություն Երևանում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա տղա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Արման Թ.-ն է, ով հայտնել է որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:
Ոստիկանությունը պարզում է՝ դեպքը տեղի է ունեցել նշված ռեստորանային համալիրի ներսում, թե բակային հատվածում:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: