1451 դիտում
10:51 15-09-2021
Ինչո՞ւ Մարքսի երազանքն իրականություն չդարձավ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «19-րդ դարի ամենախոշոր մտածողներից մեկը՝ Կարլ Մարքսը, մարդկության ապագան պատկերացնում էր որպես ազատ մարդկանց ազատ ստեղծագործական աշխատանք: Չի լինի քաղաքականություն, չեն լինելու պետություններ, իշխանություններ, փողեր եւ այլն. մարդիկ ստիպված չեն լինելու վաճառել իրենց աշխատուժը սեփականատերերին՝ այդպիսով օտարելով իրենց աշխատանքի արդյունքները: Դուք կարող եք առավոտյան որս անել, կեսօրից հետո ձուկ բռնել, երեկոյան զբաղվել անասնապահությամբ, իսկ ընթրիքից հետո գրել քննադատական հոդվածներ: Հրաշալի հեռանկար է՝ չէի հրաժարվի նման միջավայրում ապրելուց: Բայց, ցավոք, դա ուտոպիա է: Նման բան հնարավոր չէ: Մնացել են ե՛ւ պետությունները, ե՛ւ բանակները, ե՛ւ սեփականատերերը, ե՛ւ վարձու աշխատողները:
Ինչո՞ւ այդ գեղեցիկ երազանքն իրականություն չդարձավ: Ինձ թույլ կտամ ոչ ստանդարտ, պատասխան տալ, որի հետ, ենթադրում եմ, շատերը համաձայն չեն լինի: Մարդիկ իրենց բնույթով ծույլ են. նրանց մեծ մասը չի ուզում ո՛չ ձկնորսություն անել, ո՛չ էլ անասնապահությամբ զբաղվել. ցանկանում է պառկել դիվանին, թքել առաստաղին (կամ հիմա՝ թերթել ֆեյսբուքի ժապավենը) եւ սպասել, մինչեւ իրեն որեւէ մեկը թարմ խմորեղեն բերի: Պետություններն էլ իրենց հերթին (հատկապես մեծերը) նույնպես չեն ցանկանում ինքնալուծարվել. Ճիշտ հակառակը՝ երազում են նորանոր «նվաճումների» մասին: Դրանից երկուսը, օրինակ, 20-րդ դարում «քթներին ստացան» Վիետնամում եւ Աֆղանստանում, բայց դա նրանց համար ամենեւին խրատ չեղավ, ու 21-րդ դարում այդ պետությունները շարունակում են քթները խոթել այս կամ այն տարածք՝ հաճախ իրար խանգարելով:
Մարքսը նաեւ միամտորեն կարծում էր, որ քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունից հետո կվերանա նաեւ իշխանությունը: Բայց իշխանությունները ոչ միայն չեն վերացել, այլեւ պահպանել են իրենց մշտական բնույթը: Այդ թվում՝ այն իշխանությունները, որոնք իրենց «հեղափոխական» են անվանում: Ամեն ինչ սկսվում է կուրծք ծեծելուց, ժողովրդի համար «կյանք տալուց», հեծանիվով եւ մետրոյով աշխատանքի գնալուց, եւ վերջանում է ամառանոցներով, աղախիններով, ծառաներով, թիկնազորով եւ անձնական բժիշկներով: Եթե դա լիներ միայն այս իշխանության կամ միայն Հայաստանի առանձնահատկությունը, ես կհամարեի դա ինչ-որ պատահական շեղում, որը վաղ թե ուշ կարելի է շտկել: Բայց դա մարդկային պատմության դարերի ընթացքում բոլոր հեղափոխական իշխանությունների ձեւափոխման սցենարն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1561 դիտում
10:48 20-08-2022
Կարո՞ղ է արդյոք «նոր մարդ» ձեւավորվել․ շարիկովյան երազանքը կրկին իրականություն չդարձավ․ «Առավոտ»
2114 դիտում
22:15 11-12-2022
Աշխարհի գավաթը Պորտուգալիայի համար հաղթելն իմ կարիերայի ամենամեծ երազանքն էր. այդ երազանքն ավարտվեց. Ռոնալդու
1378 դիտում
09:51 04-03-2022
Նախարարի խոստացած ներդրումային բումն այդպես էլ իրականություն չդարձավ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1219 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»