211652_close_icon
views-count2159 դիտում article-date 22:15 11-12-2022

Աշխարհի գավաթը Պորտուգալիայի համար հաղթելն իմ կարիերայի ամենամեծ երազանքն էր. այդ երազանքն ավարտվեց. Ռոնալդու

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Մարոկկոյին նվազագույն հաշվով պարտվելուց հետո պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է արել ֆեյսբուքում:

«Աշխարհի գավաթը Պորտուգալիայի համար հաղթելն իմ կարիերայի ամենամեծ երազանքն էր։ Բարեբախտաբար, ես միջազգային շատ տիտղոսներ եմ նվաճել՝ ներառյալ Պորտուգալիայի համար, բայց մեր երկրի անունը աշխարհի ամենաբարձր մակարդակին հասցնելն իմ ամենամեծ երազանքն է եղել։

Ես պայքարեցի դրա համար։ Ես համառ պայքար մղեցի այս երազանքի համար։ 16 տարիների ընթացքում ես աշխարհի առաջնություններում գոլի հեղինակ եմ դարձել 5 խաղի ժամանակ՝ միշտ լինելով մեծ խաղացողների կողքին և զգալով միլիոնավոր պորտուգալացիների աջակցությունը, ես տվել եմ ամեն ինչ։ Ամեն ինչ թողել եմ խաղադաշտում։ Երբեք երես չեմ թեքել պայքարից և երբեք չեմ հրաժարվել այս երազանքից։

Ցավոք, երեկ այդ երազանքն ավարտվեց։ Չարժե տաք արձագանքել։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ շատ բան է ասվել, շատ բան է գրվել, շատ բան է շահարկվել, բայց իմ նվիրվածությունը Պորտուգալիային ոչ մի վայրկյանով չի փոխվել։ Ես էլ մի մարդ էի, որ պայքարում էր բոլորի նպատակի համար և ես երբեք մեջքով չեմ շրջվել իմ կոլեգաներին ու իմ երկրին։

Այս պահին ավելացնելու բան չկա։ Շնորհակալություն, Պորտուգա՛լիա։ Շնորհակալություն, Կատա՛ր․ երազանքը գեղեցիկ էր, քանի դեռ կար․․․Հուսով եմ՝ ժամանակը լավ խորհրդատու կլինի և յուրաքանչյուրին թույլ կտա ինքնուրույն եզրակացություններ անել»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր