1555 դիտում
10:48 20-08-2022
Կարո՞ղ է արդյոք «նոր մարդ» ձեւավորվել․ շարիկովյան երազանքը կրկին իրականություն չդարձավ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օգոստոսի 19-21-ը՝ ամեն տարի, հետխորհրդային երկրների լրատվական դաշտում հայտնվում են բազմաթիվ նյութեր՝ նվիրված ԽՍՀՄ-ին եւ այդ պետության «վերջին արարին», որի սկիզբն արձանագրվեց 1991թ. օգոստոսի 19-ին, երբ այդ երկրի բարձրագույն ղեկավարության մի մասն անհաջող եւ, իմ կարծիքով, ձախողման դատապարտված փորձ արեց պահպանել վերջնականապես սպառված համակարգը:
Լա՞վն էր այդ համակարգը, թե՞ վատը՝ այդ հարցին միանշանակ պատասխան չունեմ, հակված չեմ որեւէ երեւույթ իդեալականացնել կամ հակառակը՝ ներկայացնել միայն սեւ գույներով: Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մարդը: Ինչպիսի՞ն էր նա մինչեւ 1917 թվականը, ի՞նչ վերափոխումներ ապրեց մինչեւ 1991-ը եւ ի՞նչ ուղղությամբ զարգացավ հետո: Արդյոք որեւէ հեղափոխության արդյունքում իրականացե՞լ է «նոր մարդու» ձեւավորման երազանքը: Թե՞ դա պատրանք էր, կամ ինչպես հիմա կասեին՝ «մանիպուլյացիա»:
Այդ հարցերին պատասխանելը նույնպես այդքան էլ հեշտ չէ: Բուլգակովն իր «Շան սիրտը» վիպակում ներկայացնում է մի սցենար, ըստ որի՝ նոր մարդու ձեւավորման փորձը տապալվում է: Շարիկովը չունի իր սեփական մտքերը, նա կարող է միայն կրկնել այն անհեթեթությունները, որոնք նրա ուղեղն է լցնում Շվոնդերը: Եվ այդ պատճառով պրոֆեսոր Պրեոբրոժենսկին, այսինքն, հայերեն թարգմանած՝ Վերափոխյանը, որոշում է Շարիկովին հետ վերափոխել դեպի շան վիճակը, եւ ամեն ինչ վերադառնում է մեկնարկային դրությանը:
Վիպակը գրվել է 1925 թվականին, եւ բացառված չէ, որ հետագա տարիներին նոր մարդ կերտելու փորձերն այնքան էլ անհաջող չէին: Բայց հաղթեց ոչ թե արմատական «շվոնդերիզմը», այլ ծայրահեղ կոնֆորմիզմը, հարմարվողականությունը՝ «փորձեմ ձայն չհանել, եւ դա գուցե կապահովի իմ հանգիստ կյանքը»: Եվ այդ լճացած վիճակը խախտվեց միայն այն ժամանակ, երբ 1980-ականների վերջերին դատարկվեցին խանութների ցուցափեղկերը, իսկ նրանք, ովքեր դրա համար պատասխանատու էին, սկսեցին համոզել, որ, եթե համակարգը փոխվի, այդ ցուցափեղկերը նորից կլցվեն: Որոշ ժամանակ անց՝ իսկապես լցվեցին: Բայց նոր, անկախ պետության քաղաքացի այդպես էլ չձեւավորվեց: Ամեն ինչ, ի վերջո, վերադարձավ նույն լճացած վիճակին:
Հայաստանում 2018 թվականին հերթական «շվոնդերները» կրկին համոզեցին, որ կարելի է ապօրինի ձեւով կուտակված հարստությունը խլել եւ բաժանել ժողովրդին: Բայց այդ շարիկովյան երազանքը կրկին իրականություն չդարձավ:
Կար, սակայն, մի պահ, երբ Հայաստանում նոր մարդը կարող էր ի հայտ գալ: 1988-90 թվականներին մեր հասարակությունը բարձրացավ առօրյա ճահճից: Բարձրացավ եւ եթե շարունակենք տարածական փոխաբերությունը, գլուխը խփեց առաստաղին եւ 1990-ականների կեսերին մեծ արագությամբ սկսեց գահավիժել՝ խորանալով անտարբերության եւ ցինիզմի, «պարզապես լավ ապրելու» քաղքենիական ցանկության մեջ:
Լավ լուրն այն է, որ մենք հասնում ենք հատակին, որի վրա հենվելով կրկին գուցե հնարավոր լինի բարձրանալ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1430 դիտում
10:51 15-09-2021
Ինչո՞ւ Մարքսի երազանքն իրականություն չդարձավ․ «Առավոտ»
1360 դիտում
09:51 04-03-2022
Նախարարի խոստացած ներդրումային բումն այդպես էլ իրականություն չդարձավ. «Ժողովուրդ»
1998 դիտում
12:04 23-01-2021
Պայմանական եղանակի ծուղակը․ Շարիկովյան երկրում ոչ ոք ներդրում չի անում․ «Առավոտ»
Այս բաժնից
862 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1156 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»