21576 դիտում
20:00 13-09-2021
Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են BMW-ն ու Opel-ը. 8-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Համլետ Թումանյանի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 28-ամյա Հռիփսիմե Փիլիփոսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թումանյանի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 8-ամյա Դանիել Ա.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ » բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15574 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35825 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց