211652_close_icon
views-count28705 դիտում article-date 21:22 02-08-2020

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 29-ամյա վարորդը Աշտարակում BMW-X5-ով բախվել է կայանված Opel-ներին, այնուհետև վրաերթի ենթարկել 3 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակչ, 29-ամյա Աղասի Կ.-ն, Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցում, իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված 2 Opel-ների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վրաերթի է ենթարկել նշված ավտոմեքենաներին հարակից մայթին կանգնած, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Տիգրան Վ.-ին, 31-ամյա Գագիկ Բ.-ին և 31-ամյա Հովհաննես Բ.-ին: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր