2807 դիտում
10:42 10-09-2021
Tiktok-ի օգտատերը հայցում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետի ներողամտությունը. .aravot.am
«Առավոտը» հաղորդել էր, որ «Տիկտոկ» սոցիալական ցանցի «MostiMoti» օգտատերը հրապարակայնորեն առաջարկել է 10.000 ԱՄՆ դոլարի դիմաց վնասել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին, որը կապված է նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Aravot.am-ի աղբյուրները հաղորդել էին, որ իրավապահ մարմիններն այս մասին Երեւանի քաղաքապետարանից սեպտեմբերի 3-ին գրություն են ստացել: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետը նույնպես իրավապահներին ներկայացրել է հաղորդում:
«Առավոտի» ֆեյսբուքյան էջին է դիմել MostiMoti բիզնես ընկերության աշխատակից Էդգար Դավթյանը, պնդելով, թե Tiktok-ում MostiMoti էջն իրեն է պատկանում: Նա հրապարակման համար փոխանցել է հետեւյալ գրությունը. «Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Հովիկ Սաֆարյանն իր ծառայողական պարտականությանը կատարել է գերազանց: Իմ կողմից tiktok սոցցանցում տեղադրված հայտարարությունը պահի տակ, ջղայնության արդյունքում է եղել, որի համար հայցում եմ ներողամտություն»:
Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով՝ Էդգար Դավթյանը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, տվել խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:

Նմանատիպ նյութեր
2772 դիտում
16:07 19-11-2014
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը
15157 դիտում
17:36 27-01-2020
Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. վայր եմ դնում մանդատս. Հենրիկ Հարթենյան
Այս բաժնից
1594 դիտում
20:21 05-02-2025
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում
976 դիտում
20:21 05-02-2025
ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է
742 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել