211652_close_icon
views-count15091 դիտում article-date 17:36 27-01-2020

Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. վայր եմ դնում մանդատս. Հենրիկ Հարթենյան

Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում ու վայր եմ դնում մանդատս»: Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Այս արարքը բուռն քննադատությունների առարկա դարձավ, «Իմ քայլը» խմբակցությունն էլ արարքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ և այսօր արտահերթ նիստ հրավիրեց։

Նմանատիպ նյութեր