Ժերար Պիկե. Բարտոմեուն «Բարսելոնայի» վատագույն նախագահներից էր
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուին:
«Ես չեմ կարող ասել, վատագույնն է արդյոք նա: Այն ժամանակահատվածում, ինչ հիշում եմ ես, նա պետք է վատագույնների թվում լինի: Մենք բոլորս ենք մեղավոր, դա ճիշտ է, բայց ակումբը չգնաց այն ուղղությամբ, որը բոլոր կատալոնացիներն էին ցանկանում:
Այժմ ես լիահույս եմ: Հաջորդ 5 կամ 10 տարիները շատ լավն են լինելու Բարսելոնայի համար», ասել է Պիկեն:
Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2020 թվականներին: Այս տարվա մարտի 7-ին նրան փոխարինեց Ժոան Լապորտան: