Ժերար Պիկե. Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև խաղերից առաջ մթնոլորտը սրել
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ իրեն դուր է գալիս «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև խաղերից առաջ մթնոլորտը սրել:
«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև մրցակցությունը այդ ակումբներին մեծագույն է դարձնում: Հենց դրա համար էլ ժամանակ առ ժամանակ ինձ դուր է գալիս կրակի վրա յուղ լցնել:
Իսկ «Բարսելոնայի» հաջողությունների պատճառն այն է, որ մենք մի ընտանիք ենք: Մենք կիսում ենք պարտությունները, հաղթանակները, հարցերը, պրոբլեմները, ուրախություններն ու վնասվածքները: Ես դա միայն խաղացողների մասին չեմ ասում: Դա վերաբերում է նաև ֆիզիոթերապևտներին, բժիշկներին, մարզիչներին», ասել է Պիկեն: