Ժոզեպ Բարտոմեուն նորից վերընտրվեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում. տեսանյութ
«Բարսելոնան» հաստատեց Ժոզեպ Բարտոմեուի վերընտրությունը ակումբի նախագահի պաշտոնում` առաջիկա 6 տարվա համար:
52-ամյա Բարտոմեուն ստացել է ձայների 54,63%-ը, առաջ անցնելով իր հիմնական մրցակից, ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտայից` 33,03 տոկոս, Ագուստի Բենեդիտոյից` 7,16% և Տոնի Ֆրեյշից` 3,7%:
Բարտոմեուի ինաուգուրացիայի պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 20-ին:
Հիշեցնենք, որ Բարտոմեուն զբաղեցնում էր «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը 2014 թվականի հունվարից մինչև 2015 թվականի հունիսի 9-ը, երբ հրաժարական տվեց`առաջադրելով իր թեկնածությունը նոր ընտրություններում: