211652_close_icon
views-count2251 դիտում article-date 18:51 23-10-2020

Ժերար Պիկե. «Բարսելոնայի» ղեկավարության վարքագիծը նողկալի է

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստների հասցեին սոցցանցերում քննադատության և ծաղրի արշավին, որը նախաձեռնել էր ակումբի ղեկավարությունը: Այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ «Բարսան» I3 Ventures ընկերությանը վճարել էր, որպեսզի վերջինս սոցցանցերում տարբեր օգտատերերի անուններով աշխատի ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հեղինակության բարձրացման վրա և հեղինակազրկեր մի շարք ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Լիոնել Մեսիին և Ժերար Պիկեին: «Դա ուղղակի նողկալի էր, որ ես՝ որպես «Բարսայի» խաղացող, ստիպված էի տեսնել, թե ինչպես է ակումբը փողերը ծախսում: Փողեր, որոնք մենք հիմա պահանջում ենք նրանցից, նրանք ծախսել են ոչ թե ինչ-որ պատահական մարդկանց հեղինակազրկելու համար, այլ՝ գործող ֆուտբոլիստների», ասել է Պիկեն:

Նմանատիպ նյութեր