211652_close_icon
views-count1108 դիտում article-date 19:02 01-09-2021

Հարգանքի տուրքը՝ հերոսացած hրացիականներին. Նոր ուսումնական տարին բժշկական համալսարանում մեկնարկեց հատուկ խորհրդով

Նոր ուսումնական տարին բժշկական համալսարանում մեկնարկեց հատուկ խորհրդով։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան այսօր բժշկական բուհի նախկին ղեկավարների` Վիլեն Հակոբյանի և Միքայել Նարիմանյանի, պրոֆեսորդասախոսական կազմի, առաջին կուրսեցիների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան վերջին պատերազում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ։

Արմեն Մուրադյանը ընդգծեց, որ սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այսուհետև
համալսարանում կմեկնարկի հարգանքի տուրքով, քանի որ զոհված տղաներից շատերի բժիշկ դառնալու ուղին մնաց անավարտ։

Այնուհետև, բժշկական դարբնոցի ավագ և կրտսեր սերունդները փոքրիկ հանդիպում ունեցան
ուսանողական անկյունում՝ կանաչներում։

Նմանատիպ նյութեր