Արթիկի տարածաշրջանում նոր ուսումնական տարին մեկնարկեց գեղեցիկ միջոցառումներով. Արթիկի ոստիկաններն էլ նվերներով անակնկալ այցելեցին թիվ 8 միջն. դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մ. Մխիթարյանի գլխավորությամբ անակնկալ այցելեցին Արթիկ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մխիթարյանը շնորհավորական խոսք ուղղեց դպրոցականներին և առաջին անգամ դպրության շեմը ոտք դնող փոքրիկներին՝ մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի և որպեսզի լավ սովորեն և ապագայում դառնան հայրենիքի արժանի զավակներ։
Ոստիկանության ծառայողները առաջին դասարանցիներին հանձնեցին գրենական պիտույքներ և ծաղիկներ։
Ուսումնական տարին այլ դպրոցներում ևս մեկնարկեց առաջին զանգով ու գեղեցիկ միջոցառումներով։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի