211652_close_icon
views-count3372 դիտում article-date 16:42 01-09-2021

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև  եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել, վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։

Նմանատիպ նյութեր