211652_close_icon
views-count2796 դիտում article-date 20:24 06-09-2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝   Արցախում  խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում  ՌԴ  դեսպանության  պաշտպանական  հարցերով  կցորդ,  գնդապետ Իգոր Շչերբակովը,  քննարկվել է Արցախում խաղաղապահ  առաքելության ընթացքը,  ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին  ստեղծված իրադրությունը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր