211652_close_icon
views-count2180 դիտում article-date 14:40 01-09-2021

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման օգոստոսի 30-ի արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 30-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4219 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 6 հողամասից հայտնաբերվել է կանեփի 300 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 446 գրամ մարիխուանա և 9673 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել 2 նռնակ և նռնակի 2 պայթուցիչ։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր