211652_close_icon
views-count4692 դիտում article-date 23:28 17-08-2020

«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 15-ից 17-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 15-ից 17-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 833 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 1292 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 277 գրամից ավելի մարիխուանա, 770 գրամ կանեփ, մեթադոն ու մեթամֆետամին։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր