1537 դիտում
14:01 01-09-2021
«Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառումն այս տարի մեկնարկեց սովորականից մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մանկան խինդ ու ծիծաղ, փուչիկներ ու ծաղիկներ։ Դպրոցներում այսօր հնչեց առաջին զանգը։ Ուսուցիչների ու ծնողների պես՝ աշակերտների կողքին տոնական տրմադրությամբ կանգնած էին նաև ոստիկանները։ «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառումն այս տարի մեկնարկեց սովորականից մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին: Ոստիկաններից շատերը, գործառութային պարտականություններից զատ, անակնկալ ունեին. ծաղիկներ՝ առաջին դասարանցիներին։
Բարի ավանդույթի համաձայն, ինչպես ամեն տարի, ոստիկանությունը լրջորեն է նախապատրաստվել նոր ուսումնական տարվա մեկնարկին, նախապես որոշված է՝ որ ուսումնական հաստատության շրջակայքում որ ստորաբաժանումները պետք է ծառայություն իրականացնեն: Մարզերում ծառայությանը ներգրավված ճանապարհային ոստիկանները դպրոցների մոտ հետևում են երթևեկության անվտանգությանը, մայրաքաղաքում պարեկային ծառայության ոստիկաններն ու տարածքային բաժինների ծառայողները դպրոցական տեսուչների հետ համատեղ ապահովում են հասարակական կարգը։ Ոստիկանությունն անցել է մեկամսյա ուժեղացված ծառայության։
«2021-2022 թվականների ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հանրակրթական բոլոր դպրոցների մոտ իրականացնում է հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներ` «Զգուշացեք երեխաներ են» կարգախոսով: Ուսումնական հաստատությունների շրջակայքում նշանակվում են վերակարգեր համայնքային ոստիկանության, անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողների ու պարեկային ծառայողների ուժերով: Հիմնական գերխնդիրն է ապահովել հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը:
Խնդրում և հորդորում ենք մեր վարորդներին՝ դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանված նվազագույն արագությունից նույնիսկ ցածր արագությամբ, որպեսզի չունենանք դժբախտ դեպքեր, չունենանք դժբախտ պատահարներ»,-մեզ հետ զրույցում ոստիկանության ուժեղացված ծառայության բնույթը ներկայացրեց ՀՀ ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանը` վարորդներին տալով նաև կանխարգելիչ խորհուրդներ:
Շնորհավորում ենք դպրոցականներին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում անամպ երկինք և ուսումնական հաջողություններ, քանի որ կիրթ ու օրինապահ քաղաքացին է ունակ իր գիտելիքներով հզորացնելու, բարեկեցիկ դարձնելու հայրենի երկիրը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4667 դիտում
22:13 11-11-2021
Որքան շուտ կայանա մեր համախմբումը, այնքան շուտ կազատվենք այս տականքներից․ Սայաթ Շիրինյան
3261 դիտում
17:56 08-10-2014
Մանվել Գրիգորյանն այսօր սովորականից ավելի ուրախ էր և անկեղծացավ, որ դրա համար պատճառ ունի
Այս բաժնից
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1297 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով