Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է. այս տարի այն կնշվի «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսով
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից հոկտեմբերի 7- ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղեշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայության գրադարաններում կանցկացվեն 100-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:
Ծրագրի նպատակն է՝ ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը:
Տեղեկացնենք, որ գրադարանավարների մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, կկայանա հանդիսություն, որի ընթացքում վաստակաշատ գրադարանավարները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ պատվոգրով և շնորհակալագրով: Միջոցառման ընթացքում կհրապարակվեն նաև «Լավագույն գրադարան-2022» մրցույթի արդյունքները: