211652_close_icon
views-count2749 դիտում article-date 23:34 28-08-2021

ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները հանգստյան օրերին շարունակել են Երևանի հանրային տրանսպորտի մշտադիտարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանգստյան օրերին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանպորտը: 

Տեսչական մարմինները կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 125 տրանսպորտային միջոց: Դրա արդյունքում հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 8 վարչական արձանագրություն: Իրավախախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկների բացակայությանը:  

 Դիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները իրազեկման աշխատանք են տարել վարորդների և ուղևորների շրջանում:  

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը  առաջիկա օրերին ևս կշարունակվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր