211652_close_icon
views-count2797 դիտում article-date 20:30 23-08-2021

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում վաղ առավոտից ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները շարունակել են վերահսկողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով  օգոստոսի 23-ին վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։

Մշտադիտարկվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնինների  մասնագետներն արձանագրել են մի շարք խախտումներ։  Հայտնաբերված խախտումների  վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն, որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։

Վերահսկողության հետ միաժամանակ՝ Տեսչական մարմինների մասնագետները նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ են իրականացրել։

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր